![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/84921808_590643568153860_8649553587086557184_n.jpg)
Երևանի քաղաքապետարանը փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթ է հայտարարելու: Քաղաքապետը հույս ունի՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հուսով եմ, որ տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն, և մրցույթը կկայանա: Աշխատում ենք նաև Կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները Կառավարությունը տրամադրի, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»,- նշեց քաղաքապետը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց նաև, թե ինչ է անում իր կինը քաղաքապետարանում:
Մանրամասները՝ տեսանյութում