Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպանի միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Փանոսյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հիշեցնենք՝ Նորայր Փանոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քննչական կոմիտեի կողմից ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր միջնորդությունը, եւ Նորայր Փանոսյանը կալանավորվել էր:

Դատարանի այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ բավարարել էր բողոքը, եւ Փանոսյանն ազատ էր արձակվել հիմնավոր կասկածի բացակայությամբ: Հետագայում գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն, եւ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր. նրան նոր մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածով:




Լրահոս