
Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Նորայր Վարդանյանի վարած Haise մակնիշի 660 AO 61 համարանիշի և 23-ամյա Դավիթ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 11 GG 199 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Դ. Գալստյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Haise-ն, որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, բախվել է ճանապարհին տեղադրված գազախողովակին, իսկ Mercedes-ում էլ հրդեհ է բռնկվել։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը մարել է ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Մանրամասները՝ այստեղ