
Դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Սակայն կան խաղի կանոններ, եւ եվրոպական կառույցներում կանոնները չպահելը կարող է մեր հեղինակությանը վնաս հասցնել։ Սակայն գլխավոր հարցը այստեղ չէ։ Եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, սա ավելի վտանգավոր է, քան եվրոպական կառույցներում մեր դիրքերը թուլացնելը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում