ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմքայլականները «ռազբորկա» են անում Անի Սամսոնյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքում եւ ամրագրել, որ համայնքը պետք է ավելի թափանցիկ լինի եւ հրապարակի նվիրատվություն կատարած անձանց տվյալները:

Սակայն իմքայլական պատգամավորներն ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագծին փորձում են քաղաքական երանգ տալ եւ այնպես անել, որ այն չանցկացվի: Նիստում քննարկումների ժամանակ փորձեց դաստիարակչական ելույթ ունենալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Անգամ իմքայլական մի քանի պատգամավորներ հենց Անի Սամսոնյանին են փորձել համոզել ավելի հանգիստ քննարկում կազմակերպել: Մսնավորապես, ընդմիջման ժամանակ նրան են մոտեցել իմքայլական մի քանի պատգամավորներ, իսկ հիմնական զրուցողն էլ եղել է  Վլադիմիր Վարդանյանը, սակայն ընդդիմադիր պատգամավորն արձագանքել է՝ «Ինչպես Ձեզ կպահեք, այնպես էլ պատասխանը կլինի»:

Քիչ առաջ այս իրավիճակին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Անի Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս