
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի: