Իտալիայի 8-րդ դիվիզիոնում ուշագրավ դեպք է գրանցվել, որի գլխավոր հերոսն է դարձել խաղի մրցավարը:
Փետրվարի 1-ին մրցավար Անտոնիո Մարտինիելոն դաշտից հեռացրել է «Բորգո Մոլիանո» թիմի դարպասապահ Մատեո Չիկիոլիին: Խաղից հետո մրցավարը սպասել է դարպասապահին ու նրան տեսնելուն պես՝ գլխով հարվածել նրան: Չիկիոլին տեղափոխվել է հիվանդանոց, ավելի ուշ՝ դուրս գրվել:
Մրցավար Մարտինիելոն այս արարքի համար պատժվել է 1 տարվա որակազրկմամբ և ֆուտբոլից հեռացմամբ: Նա ոչ միայն չի կարողանա խաղեր վարել, այլև ներկա գտնվել որևէ ֆուտբոլային հանդիպման Իտալիայի պրոֆեսիոնալ, սիրողական և մանկապատանեկան մրցաշարերում: