Ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է: Ըստ ԱԱԾ-ի՝ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետձեռք է բերել պայմանավորվածություններ եւ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմիմիջոցով 5 դեպքով խոշորեւ առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Եվ, ահա, Վերմիշյանի գործով անցնում է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Ըստ լուրերի՝ նա բավականին լուրջ շինարարական աշխատանքներով է զբաղված եւ Վերմիշյանին կաշառք տվողներից մեկն է եղել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները Ֆարխոյանի մասով բացահայտումը իրականացրել են նրան գաղտնալսելով:
Ի դեպ, Ֆարխոյանը երկար տարիներ աշխատել է դատախազությունում, համարվել է Աղվան Հովսեփյանի կադրը,ու երբ Աղվան Հովսեփյանը ստեղծեց ՀՀ քննչական կոմիտեն, իրհետ տարել է ֆարխոյանին, սակայն Հայկ Գրիգորյանը երբ դարձավ ՔԿ նախագահ, Ֆարխոյանը հեռացավ կոմիտեից: