
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Արցախի երկու տարբեր զորամասերում զինվորների դիեր են հայտնաբերվել:
Մասնավորապես, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։
Նախնական տեղեկություններով՝ զինվորները մահացել են ոչ հակառակորդի կրակոցից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրանցից մեկին հայտնաբերել են այսօր ժամը 11-ի սահմաններում՝ հրազենային վիրավորումով, մյուսին՝ երկու ժամ անց՝ մեկ այլ զորամասում՝ կրկին հրազենային վիրավորումով:
Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Իրավապահները փորձում են հասկանալ՝ տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն: Չի բացառվում, որ աղմկահարույց բացահայտումներ լինեն: