Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ անցած տարվա ընթացքում 3-րդ երկրներից, այն է՝ ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրներից Հայաստան ներմուծված հավի մսի հետ կապված բավականին տարօրինակ պատկեր է ֆիքսված:
Այսպես, տարբեր ներմուծողներ հավի միս են ներկրել մի շարք երկրներից, հիմնականում՝ Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, ընդ որում, որպես ներմուծման երկիր, որոշ դեպքերում ներկայացված է նաև Վրաստանը, սակայն ցուցակից պարզ է, որ խոսքը այլ երկրների արտադրանքի մասին է: Սակայն հիմնական ներմուծումը կարծես թե բաժին է ընկնում Ուկրաինային:
Փաստորեն այս ամենից կարելի է ենթադրել, որ Ուկրաինայից մեր երկիր հավի մսի ներմուծումը զրոյացված մաքսատուրքով է կատարվել, այն դեպքում, երբ Հայաստանը նման պայմանագրային պարտավորություն ունի ԵԱՏՄ-ի հետ, իսկ Ուկրաինան ԵԱՏՄ անդամ չէ:
Մասնավորապես նշենք, որ «Աթենք» ՍՊԸ-ի կողմից 13.08.2019թ.-ի ներմուծված մոտ 26.5 տոննա «Սառեցված ամբողջական հավ» ապրանքատեսակի ներմուծման մաքսատուրքը ավելի քան 3 միլիոն դրամ է կազմել:
Վերոնշյալ խախտումների հետ կապված՝ ArmLur.am-ը պարզաբանման համար, դիմեց «Աթենք» ՍՊԸ, որտեղից ի պատասխան մեր հարցման հայտնեցին.
«Որևէ խնդիր, կապված մեր ընկերության հետ, չկա: «Աթենք» ընկերությունը «Ուկրաինական հավ» արդեն մի քանի տարի չի ներմուծում»:
Լիդա Եղիազարյան