Այսօր մամուլում տեղեկություններ են շրջանառվցին այն մասին, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածուների շրջանակը համալրվել է նոր անունով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Վաչե Գաբրրելյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի տեղ չի դիմել և չի էլ պատրաստվում դիմել:
-Պարոն Գաբրիելյան, առաջա՞րկ ստացել եք, թե ոչ։
-Ես ոչ առաջարկ եմ ստացել, ոչ էլ պատրաստվում եմ դիմել:
-Իսկ եթե առաջարկ ստանաք, կընդունե՞ք, թե ոչ:
-Ես հիմա զբաղված եմ ինչով որ զբաղված եմ:
-Այնուամենայնիվ, եթե առաջարկ ստանաք, կընդունե՞ք:
-Ես չեմ կարծում, որ առաջարկ կստանամ: Եկեք եթե-ներով չքննարկենք: Բայց ես հիմա ունեմ գործ, որով զբաղվում եմ, ամենայն հարգանքով բոլոր ղեկավարների նկատմամբ:
Ս.Հ.