
Փետրվարի 11-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 3 գ դեղնականաչավուն զանգված:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: