«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է էական փոփոխություններ կատարել «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում: Դրա նպատակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հնարավորություն տալն է բնապահպանական լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես կասեցնել այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի գործունեությունը, որը վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
Մասնավորապես, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կկարողանա կասեցնել հանք շահագործողների կամ, ենթադրենք, ջրօգտագործողների գործունեությունը: Եվ այդ որոշումը ուժի մեջ կմտնի անմիջապես, մինչև իրավաբանական անձի կողմից այդ որոշման դատարանում վիճարկելը:
Սա, իհարկե, որոշ ռիսկեր պարունակում է, բայց մյուս կողմից, շատ դեպքերում, դատական քաշքշուկները կարող են տարիներ ձգձգվել, և այդ ընթացքում ընկերությունը շարունակի վնաս հասցնել շրջակա միջավայրին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: