Որքան գումար կտա կառավարությունը կուսակցություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը վաղվա նիստի ժամանակ չզեկուցվող հարցի շրջանակներում կորոշի 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին գումարային աջակցություն ցուցաբերել: Ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվելու է 103 մլն 725 հազար դրամ:

Նշյալ գումարը կուսակցությունների միջև կբաշխվի հետրյալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 5 մլն 200 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 9 մլն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7 մլն դրամ, Դաշնակցություն՝ 4 մլն 300 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինք՝ 78 մլն դրամ:

 




Լրահոս