Գործարարը՝ անհարմար դրության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել «Սեւանի հացի գործարան» ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Նշենք, որ հացի գործարանը մասնակցել է Պոլիտեխնիկի կողմից հայտարարված գնումների մրցույթին եւ շահել, ինչից հետո ընկերությունը պետք է հաց մատակարարեր բուհի ճաշարանին:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Սեւանի հացի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու է բուհը մտադիր «խաղից հանել» հացի գործարանին: Գործարարը մեզ փոխանցեց, որ դեռ վերջնական որոշումչի կայացվել:

Պարզվում է, որ Armeps գործակալության միջոցով հացի գործարանին փոխանցվել է տեղեկություն՝ երբ տնտեսվարողը մոտենա եւ պայմանագիրը կնքի, հացը մատակարարի: Տնտեսվարողը, սակայն, այդ մասին ծանուցում չի ստացել:

«Մենք Երեւանի մանկապարտեզներին, այլ հիմնարկներին եւս հաց ենք մատակարարում: Պոլիտեխնիկի մասով միայն մենք ենք մասնակցել եւ շահել ենք: Այդ ծանուցումը մեզ չի հասել, իսկ գնումների օրենքով էլ այդ գործընթացը եթե պարտաճանաչ չես կազմակերպում, երկու տարով զրկվում ես գնումներիմրցույթին մասնակցելուց: Բայց ամեն ինչ կարգին է, քննարկվում է: Ճիշտ է, խիստ մոտեցում է, բայց, դե,մենք էլ փաստարկներ ենք ներկայացրել, որիրոքչենք ստացել այդ ծանուցումը: Անգամ խնդրել ենք գալ,ստուգել: Իրենք օրենքով են աշխատում, Պոլիտեխնիկն ամբողջովին այսօրվա գործող օրենսդրությամբ է շարժվում»,- նկատեց գործարարը:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցում գործարարից տեղեկացանք, որ Armeps գործակալության համակարգում երեւում է, որ ծանուցումն ուղարկվել է, բայց գործարանի էլեկտրոնային հասցեում այն չկա: Եւ ընկերության հետ պայմանագրի կնքման ժամկետն ավարտվելուն պես բուհը դիմել է բողոքարկման խորհուրդ: «Որեւիցե մի սխալ բան չկա, ամեն ինչնօրենքի շրջանակներում է: Մենք առաջարկել ենքիրենց գալ,մերհամակարգչի աղբի զամբյուղն ուսումնասիրել:

Հույս ունենք, որ չեն զրկի հաց մատակարարելուց: Անգամ նման ծանուցումները իմ հեռախոսին էլ է գալիս, բայց ես չեմ ստացել, ուշադիր եմ: Կապի խնդիր է եղել, ուրիշոչ մի խնդիր չկա»,- անկեղծացավ Աշոտ Ավետիսյանը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հացի գործարանին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառելու վերաբերյալ հարուցված ընթացակարգի քննության ժամկետը երկարաձգվել է, եւ հրապարակման վերջնաժամկետ է սահմանվել փետրվարի 15-ը: Այսինքն՝ երկու օր հետո պարզ կդառնա՝ հացի գործարանը կշարունակի իր համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ, թե ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս