
Ինչպես արդեն հայտնել էինք, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի աշխատանքները Երևանում կհամակարգի պատգամավոր Սիփան Փաշինյանը, իսկ մարզերում՝ Հակոբ Սիմիդյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։