![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/85156657_982758215459585_5387252405077278720_n.jpg)
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է Տյառնընդառաջը կամ Տրնդեզը: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ այսօր Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ: Տոնի ամենատարածված բաղադրիչը խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի:
Մանրամասները՝ տեսանյութում