Իտալիա` Միլան` «Սան Սիրո» մարզադաշտ, Իտալիայի գավաթի խաղարկություն` «Միլանն» ընդդեմ «Յուվենտուսի». արդեն վաճառված են բոլորտոմսերը, խաղին ներկա կլինեն 75.000-ից ավել երկրպագու: Թեժ պայքար, դարավոր թշնամություն, «մահ»` հանուն հաղթանակի, եւ «ոչնչացնող» պարտություն: Այս ամենի միաձուլմանը ականատես կլինենք ընդամենը մի քանի ժամից Միլան քաղաքի լեգենդար մարզադաշտում՝ «Սան Սիրոյում»:
Առջեւում իտալական «ամենահյութալի» դերբիներից մեկն է` «Միլան» – «Յուվենտուս»: Իտալիայի գավաթի խաղարկությունը վերջերս այսքան հետաքրքիր կիսաեզրափակիչներ չէրունեցել: Արդեն քիչ-քիչ ստաբիլ խաղով աչքի ընկնող «Միլանը» կփորձի կանգնեցնել տրեբլի հետեւից «սլացող» «Ծեր սինյորային»: Այո, «Միլանը» Իտալիայի Ա սերիայի առաջնության վերջինտուրում պարտություն կրեց միլանյան դերբիում`2:4 հաշվով զիջելով «Ինտերին», բայց դա ամենեւին էլ չի նշանակում՝ «կարմրասեւերը» վատ մարզավիճակում են, եւ «Յուվենտուսի» համար՝հեշտ մրցակից: Ընդհանրապես, այս մրցաշրջանը ցույց է տալիս, որյուվենտինոների համար այս տարի հաղթանակները այդքան էլ հեշտչենտրվում. կա՛մ թիմը դեռ չի ադապտացվել «սարիբոլին», կա՛մ թիմն ուղղակի որոշել է «մուկնու կատու» խաղալ իտալական թիմերի դեմ` ուժերը պահելով երանելիՉեմպիոններիլիգան հաղթելու համար:
Երկու տարբերակներն էլ խոսում են նրա մասին, որ այսօր ֆանտաստիկ պայքարի ենք ականատես լինելու: Իտալիայի առաջնության վերջինտուրում «Յուվենտուսը» նույնպես պարտվեց, որը կարելի է անվանել սենսացիոն պարտություն, քանի որ մրցակիցը անհամեմատ թույլ եւ համեստ «Վերոնան» էր: Հետաքրքիրն այն է, որ վերոնացիների կազմում մեկական անգամ աչքի ընկան «Միլանի» նախկին խաղացողները` Ֆաբիո Բորինին եւ Ջիամպաոլո Պացինին:
Երկու թիմերն էլ խաղին մոտենում են ոչ լավ տրամադրությամբ, սակայն ֆանտաստիկ տրամադրվածությամբ: Այս դերբին վերջերսկորցրել էր իր փայլը, որովհետեւ «Յուվենտուսի» դեմ անգամ պայքարել չէին կարողանում իտալական ակումբները: Հիմա,ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել: Այս հանդիպումը ավելի հետաքրքիր է դարձնում այն փաստը, որ Միլան է ժամամանել շվեդ «հսկան»՝ Զլատան Իբրահիմովիչը: Նա արդեն հասցրել է«Յուվենտուսի» երկրպագուներին լարել իր դեմ եւ ապահովել այս հանդիպման շոուն: «Ինչու՞ եմ «Միլանում» ընտրել 7 համարը. ցանկանում եմ, որ «Յուվենտուսի» 7 համարն հասկանա՝ ես նրանից 3 անգամ ավելի լավն եմ»,- ասել է Իբրահիմովիչը:
«Յուվենտուսի» 7 համարը (Կրիշտիանու Ռոնալդուն) չասաց ոչինչ, սանրվածքը փոխեց եւ նմանեցրեց «Միլանի» 21 համարի ներքո հանդես եկողֆուտբոլիստինուսկսեց «գնդակոծել» բոլորին` սահմանելով տարատեսակ ռեկորդներ: Կարծում եմ` արդեն հասկանալի է՝ինչ ֆուտբոլային գերդիմակայություն է սպասվում մեզ: «Միլանը» խաղին մետենում է առանց լուրջ կորուստների․ խաղը միայն բաց կթողնեն Լեոնարդո Դուարտեն, ով վերջին անգամ խաղադաշտ դուրս եկել է 2019 թվականին նոյեմբերին՝ Իտալիայի Ա Սերիայի առաջնության շրջանակներում «Յուվենտուսի» դեմ եւ Ռադե Կրունիչը, ով վնասվածք է ստացել Իտալիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի «Տորինոյի» դեմ հանդիպմանը։ Թուրինյան ճամբարում ամեն ինչ շատ ավելի բարդ է․ Սարիի հայտացուցակից դուրս են մնացել Դուգլաս Կոստան, Ֆեդերիկո Բերնարդեսկին եւ Սամի Խեդիրան։ Դեմիրելի եւ Կիելինիի բացակայությունը արդեն նորություն չէ։ Վերջին 5 խաղերում, որքան էլոր զարմանալի է, «Միլանն» ավելի լավ արդյունք է գրանցել` տանելով 3 հաղթանակ, կրելով 1 պարտություն եւ խաղալով 1 ոչ-ոքի: «Յուվեն» հաղթել է 3-ում եւ կրել 2 պարտություն:
Այս դերբին միշտ էլ եղել է համաշխարհային ֆուտբոլի ամենասպասված հանդիպումներից. հիմա ներկայացնենք այս խաղին վերաբերող մի քանի կարեւոր փաստ, որոնք 2 օրից հնարավոր է, որկորցնենիրենցուժը: Ամենախոշոր հաշվով հաղթանակը այս դերբիներով պատկանում է «Ռոսոներիներին»: Միլանցիները 1911-12 մրցաշրջանում «փոշիացրել են» «Յուվենտուսին» 8:1 հաշվով: Ամենաշատ գոլերը այս թիմերիմիջեւ դիմակայություններում գրանցվել են 1926-27 մրցաշրջանում: Այդ տարի «Յուվենտուսը» 8:2 հաշվով պարտության է մատնել «Միլանին»: Ամենաարդյունավետ ոչ-ոքին 3:3 -ն է, որըվերջին անգամ գրանցվել է 1946-47 մրցաշրջանում: Սրանք փաստեր են, որոնք արդեն մտել են պատմության մեջ, բայց այն կարող է փոփոխվել. սա ֆուտբոլ է, իսկֆուտբոլում չկան անգերազանցելի ռեկորդներ: Միմյանց մինչեւվերջին 5 հանդիպումները խոսում են «Յուվենտուսի» գերակայության մասին. «Ծերսինյորան» ունի 100%-անոց արդյունք: «Միլանը» վերջին հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ տոնել է 2016 թվականին Իտալիայի Սուպերգավաթում 11 մետրանոց հարվածաշարով: Իտալիայի գավաթի այս խաղարկության լավագույն ռմբարկուները այս թիմերից են` Պաուլո Դիբալան («Յուվենտուս») եւ Հական Չալխանողլուն («Միլան»)՝ երկուական գոլերով:
Երբ «Միլանի» ղեկը ստանձնեց Ստեֆանո Պիոլին, շատերը սկսեցին թերահավատորեն վերաբերվել իտալացի մասնագետին, սակայն Պիոլինցույցտվեց, որհենց այն մարզիչն է,ով կարող է փրկել լեգենդար «Միլանի» աղավաղվող պատմությունը: Պիոլին դեռ նոր է սկսել միլանյան «պատը» կառուցելու գործընթացը: Այն փաստը, որ մասնագետը որոշեց դառնալ «խորտակվող նավի» բոսսըուիրուսերինվերցնելողջ պատասխանատվությունը, արդեն խոսում է Պիոլիի՝ պինդ եւ հաղթողի բնավորության մասին: Եթե խոսենք Սարիի «Յուվենտուսի» մասին, ապա հստակ ոչինչ ասել չենք կարող, որովհետեւ թիմը ստաբիլ խաղով աչքի չիընկնում. եղել են հանդիպումներ, որտեղ թվացել է, որ այս տարվա «Յուվեին» հաղթել հնարավոր չէ, սակայն դա միայն այն թիմի արտացոլանքն էր, որը պատրաստում է Մաուրիսիո Սարին:
Սարիի առաջադրանքը հենց դա` պատրաստել անգերազանցելի, ոչ թե վախեցող, այլ վախ ծնող «Յուվե».թիմ, որը վերջիվերջո կկարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում: Derbyd’italia-ն այսքան սպասված եւ թեժ վաղուց չի եղել: «Միլան» – «Յուվենտուս» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: Պատասխան հանդիպումը կկայանա Թուրինում ՝ մարտի 4-ին։ CopaItalia-ի կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են «Նապոլին» եւ «Ինտերը»։ Միլանում կայացած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել են Ջենարո Գատուզոյի տղաները։
Էդմոն Մարտիրոսյան