Աշոտ Ղուլյանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը:

Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով:

Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով»,- նշված է գրառման մեջ:




Լրահոս