Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները կանայք են: