Հրայր Թովմասյանի փոխարեն կամ նրա հետ լինելու են Սերժ Սարգսյանի ևՌոբերտ Քոչարյանի պաստառները․ «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Երեք օրից՝ փետրվարի 17-ին, մեկնարկելու է Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Մեր տեղեկություններով, իշխանությունն իր տեխնոլոգիաներին հավատարիմ է մնալու եւ չի շեղվելու նախկին ուղուց։

Այսինքն, նրանք կգնան գյուղեգյուղ, քաղաքից քաղաք եւ մարդկանց կներկայացնեն նախկին «թալանչի» իշխանությունների դեմքը։ Մեր աղբյուրը չբացառեց, որ անգամ Հրայր Թովմասյանի փոխարեն կամ նրա հետ լինելու են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաստառները։ Իմա՝ հիմնական բանալին այս է` եթե ուզում եք վերջնականապես ազատվել այդ մարդկանցից, պիտի գնաք ու «այո» ասեք։ Հետաքրքիր է՝ մեկը կասի՞, որ արդեն մերժվածներին էլ ինչու են մերժում։ Ոչ մի իրավական բացատրություն չի լինելու, չնայած պիտի նման բան ընդհանրապես լինի, որ ներկայացնեն։

Ասել է՝ իշխանությունը նույն տրամաբանության մեջ է. հերթական անգամ խորացնել նախկինների հանդեպ ատելությունը եւ դրա լույսի ներքո դառնալ «նվիրյալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս