«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը անցկացվելու է մարտի 23-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին մի քանի անուն է շրջանառվում, որից մեկը ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ռեկտորի պաշտոնի համար, հնարավոր է, առաջադրվի նաեւ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը։
Ի դեպ, Արայիկ Հարությունյանը, օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, հայտարարել էր. «Որեւէ թեկնածու չի դիտարկվել, խորհուրդն է ընտրելու թեկնածուներին այն բանից հետո, երբ վերջիններս կառաջադրվեն»։ Ի դեպ, տեղեկացնենք, որ մրցույթին մասնակցության դիմումները թեկնածուները պետք է ներկայացնեն փետրվարի 12-ից մինչեւ մարտի 7-ը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։