Կայացավ Իտալիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի «Միլան» – «Յուվետուս» հանդիպումը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 61-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անտե Ռեբիչը` Սամու Կաստիլիեխոյի փոխանցումից հետո: Հանդիպման վճռորոշ պահերից մեկը դարձավ 71-րդ րոպեն, երբ միլանցիներից երկրորդ դեղին քարտին արժանացավ Տեո Էրնանդեսը եւ հեռացվեց դաշտից:
«Ծեր Սինյորան», ստանալով քանակական առավելություն, մեծացրեց ճնշումը եւ 90-րդ րոպեին վաստակեց 11մ հարված. սեփական տուգանային հրապարակում Ռոնալդուի հարվածից հետո ձեռքով էր խաղացել Դավիդե Կալաբրիան: 1 րոպե անց գնդակը ցանցում էր` Կրիշտիանուն 2020 թվականին անցկացրած 8-րդ խաղում խփեց 12-րդ գոլը, ի դեպ պորտուգալացին աչքի է ընկել 2020 թվականի բոլոր խաղերում, որին մասնակցել է:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 4-ին:
Էդմոն Մարտիրոսյան