Աննորմալ երևույթ. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հեռացվել է թիմից ծիծաղելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան Հայկ Իշխանյանը խզել է պայմանագիրը թիմի հետ: Այս մասին տեղեկացնում է ղազախական sport.inform.kz-ի խմբագիրը` Այդին Կոժախմետը. «Ես շատ վաղուց էի լսել «Ժետիսուսի» գլխավոր մարզիչ Դմիտրի Օգայի իր թիմերում բռնապետական կարգեր հաստատելու հատկության մասին: Կարծում եմ` մարզումների ժամանակ դա նորմալ է, բայց այ դրանից դուրս` կյանքում` ոչ:

Շատ պատմություններ եմ լսել ֆուտբոլիստներից: Դրանցից մեկն էլ այն էր, որ մարզիչը իր ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ չի թողնում ծիծաղել. դրան չէի հավատում, մտածում էի չափազանցնում են, բայց, փաստորեն, սխալվեցի: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ եւ «Ժետիսուի» նորեկ Հայկ Իշխանյանը մարզման ժամանակ կամ ծիծաղել է կամ արեւից ծամածռել է դեմքը: Օգան միանգամից հարձակվել է ֆուտբոլիստի վրա: Հետո Իշխանյանին տեղեկացրել են, որ իր հետ պայմանագիրը խզվում է: Ահա այսպիսի բաներ»,- հայտարարել է Կուժախմետը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս