
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը քիչ առաջ ուղիղ միացմամբ դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:
Պապիկյանը, մասնավորապես, անդրադարձավ լուրերին, որ պարտադիր զինծառայության տարիներին օրինախախտություններ է թույլ տվել: Նախարարն, ի դեպ, հաստատեց, որ ինքը համաներումով ազատ է արձակվել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: