«Ճնշում իմ նկատմամբ չի եղել». ՀՀԿ-ական գյուղապետը՝ հանրաքվեի անցկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը ճնշումներ են գործադրում ՀՀԿ-ական համայնքապետերի նկատմամբ, որպեսզի վերջիններս խոչընդոտ չհանդիսանան Ապրիլի 5-ի հանրաքվեի իրականացման վրա:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Հակոյի համայնքի ղեկավար Սերյոժա Չարչոյանի հետ, որը Հանրապետական կուսակցության անդամ է:

«Մենք մարզպետի հետ որևէ քննարկում այս հարցով չենք ունեցել, ես Հանրապետական եմ և որևէ ճնշում իմ նկատմամբ չի եղել»,-նշեց Սերյոժա Չարչոյանը:

Հարցին՝ ինչ են գյուղացիները մտածում հանրաքվեի մասին, Հակոյի համայնքի ղեկավարը պատասխանեց, որ ժողովուրդը ամեն հարցում էլ կողմ է գործող իշխանությանը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս