«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ: ԲՀԿ-ականներով հավաքվելու են՝ քննարկելու այն հարցը, թե ինչ դիրքորոշում բռնեն՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված:
Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենքիրենց սկզբունքներից կհեռանան:
Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրութը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանը իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ԲՀԿ-ականները տարբեր ժամանակահատվածում քննարկումներ են ունեցել հայրենի իշխանությունների հետ: Իշխանությունը ամեն կերպ փորձում է ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզել, ավելին՝ տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ականները հանդիպում են ունեցել այս թեմայի շուրջ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էր ԱԺ ԲՀԿ խմբակցություն եկել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ք. Պողոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել: Մենք փորձեցինք զրուցել պատգամավորի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը միջնորդ է իշխանությունների եւ ԲՀԿ-ի միջեւ՝ հանրաքվեի հարցի հետ կապված:
-Տիկի՛ն Պողոսյան, ԱԺ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունը դեռեւս որոշումչունի, թե ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին ինչ ճամբարից է լինելու: Խորհրդարանական մյուս ընդդիմությունը հայտարարել է, որ ձեռնպահ է լինելու, ԲՀԿ-ումչեն շտապում դիրքորոշում ներկայացնել: Ի՞նչ ակնկալիք ունեք ԲՀԿ-ից, արդյոք բանակցություննե՞ր եք վարում նրանց հետ:
-«Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, երբեւէ որեւէ քաղաքական առեւտրի չի գնացել, կուլիսային պայմանավորվածություններ չիունեցել, դա չի ընդունվում, եւ երբեւէ նման բան չի լինի, ես նման բան չգիտեմ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտնել իր դիրքորոշումը: Ես տեղյակ եմ, որիրենք խորհրդի նիստունեն, որից հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը:
Կհայտնեն՝ կիմանանք. ես չեմ կարող կանխորոշել, թե ինչ որոշում են կայացնելու: Ես ակնկալում եմ, որ հնարավորություն տրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրություն կատարելու:
-Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցությունում էիքու, ըստտեղեկությունների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում եք ունեցել: Արդյոք այդ հանդիպումը կապվա՞ծ էր իրենց դիրքորոշման հետ, Դուք իշխանությունների եւ ԲՀԿ-ի միջեւ միջնո՞րդ եք հանդիսանում:
-Ես ուրախ եմ, որ Դուք ինձ այդքան բարձր եք գնահատում ու կարծում եք, որ իշխանության ներկայացուցիչը բանակցելու ես եմ, բայց նման բան չկա: Լրիվ այլ հարց էր, գործընկերային հարց էի ես քննարկում պարոն Ծառուկյանի հետ, ուրիշոչ մի բան: Ես զարմացա որ Դուք նկատել եք: Հաստատ իմացեք՝ թե բանակցելու հարց լինի, ես չեմ լինի այդ մարդը:
-Իսկ իշխանությունները անհանգստացա՞ծ են այն հանգամանքից, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ն հայտարարի, որ ինքը«ՈՉ»-ի ճամբարից է լինելու. դա իշխանություններին անհանգստացնո՞ւմ է:
-Ես, առհասարակ, չեմ անհանգստանում ոչ մի բանի համար. պետք է լինի քարոզարշավ, որը կարծեմ երկուշաբթի օրվանից է սկսվում, «ԱՅՈ»-ի շտաբը պետք է իր ասելիքը ասի, «ՈՉ»-ի շտաբը պետք է իր ասելիքը ասի, իսկ ՀՀ քաղաքացին պետք է գնա հանրաքվեի եւ ընտրի: Ես այդպիսի Հայաստան եմ ուզում, որ որեւէ մարդու դիրքորոշում ընդունելու համար, ինքը չդառնա հալածյալ:
Մարդն ունի իրավունք ունենալու որեւէ դիրքորոշում, կարծում է՝ դա ճիշտ է, թող հանրայնորեն պաշտպանի իր կարծիքը եւ կարողանա հասցնի քաղաքացիներին: Ժողովրդավարությունը դա է, բոլորն ասում են իրենց կարծիքը, մարդը ընտրություն է կատարում:
-ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը որոշում կայացրեց ձեռնպահ մնալ, քանի որ, ըստ իրենց, իշխանությունները հակասահմանադրական քայլ են անում:
-Այ, «Լուսավոր Հայաստանի» խնդիրը, կարծում եմ, շատ ավելի խորն է, շատ ավելի ցավոտ է, շատ ավելի լուրջ է, բայց ես միշտ հավատացած եմ, որ ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալու: Այ թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» այս դիրքորոշումը ընդունել, ես կարծում եմ, շուտով դա պարզ կլինի:
-Ձեզ համար, այսինքն, պա՞րզ է:
-Իմ համար վաղուց դա պարզ է, ես չեմ մտնում այդ դաշտ, որովհետեւ դա իմ ոճըչի քաղաքականություն վարելու: Ես վստահ եմ, որ ցանկացած մարդ ժամանակի ընթացքում բացելու է իր իրական դեմքը, իր ցանկությունները,ու մարդիկ դա տեսնելու են: Դրա համարթողիրենքիրենց գործն անեն, ես իմ գործն եմ անում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ