«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել պաշտոնյաների ունեցվածքի, դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ հերթը ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող 29-ամյա Արգիշտի Քյարամյանինն է, որին հանրությունը ճանաչեց անցյալ տարի, երբ տեղեկություն շրջանառվեց այն մասին, որվերջինս Կոտայքի թեմի կուսակրոն առաջնորդի որդին է, որի քաղաքացիական անունը Էլբեկ Երեմի Քյարամյան է:
Պարզվում է՝ այս երիտասարդը, չնայած իր տարիքին, հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Քյարամյանը 2018 թվականին հայտարարագրել է, որունի 30 մլն դրամ, 48 հազար դոլար: Նույն տարում, որպես եկամուտ, հայտարարագրել է երկու վայրից ստացած սեփական աշխատավարձը, որն ընդհանուր կազմել է 9 մլն 202 հազար դրամ,ամսական՝ 766 հազար 874 դրամ:
Ի դեպ, այդ ժամանակահատվածում Քյարամյանը աշխատել է որպես Երեւան քաղաքի դատախազ, ապա հայտնվել է ՊԵԿ-ում եւ զբաղեցրել հետաքննության վարչության պետի պաշտոնը:
Նշենք, որ 29-ամյա Քյարամյանը դեռեւս 2013 թվականից է զբաղեցրել պետական պաշտոններ (ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ): Ի դեպ, 2016 թվականին՝ 25 տարեկան հասակում, բախտի բերմամբ, թե պատահմամբ, Քյարամյանը հայտնվել է Շիրակի մարզի դատախազի պաշտոնում: 2018թ.-ին Երեւանի դատախազի պաշտոնից կարճ ժամանակահատվածում փափուկ անցում է կատարել դեպի Պետական եկամուտների կոմիտե եւ հունիսի 8-ից գլխավորել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը:
Բայց, ահա, մեկ ամիս անց՝ հուլիսի 10-ին, նշանակվել է ՊԵԿ հետաքննության վարչության պետ: ՊԵԿ-ում Քյարամյանը տեղիցտեղ է տեղափոխվել, օրինակ՝ 2019 փետրվարի 15-ից եղել է ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալը: Հավանաբար, Քյարամյանը ՊԵԿ-ումինքնիր ափսեում չի զգացել եւ անցած տարվա մարտի 1-ից նշանակվել է Վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, տեղակալ, հետո՝ ղեկավարի պարտականությունները կատարող:
Նշենք, որ 2017 թվականին նա իր պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում տեղեկացրել է, որունի անհատական բնակելի 2 տուն, 4 հողամաս, հողին ամրակցված 1 անշարժ գույք, մեկ ավտոտնակ եւ մեկ Mercedes-Benz C 180 մոդելի մարդատար մեքենա: Բացի այս, նա հայտարարագրել է, որունի 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր:
Ամենաուշագրավը՝ նրա կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, 0 եկամուտով հայտարարագրել է 26 մլն դրամի եւ 46 հազար դոլարի չափով դրամական միջոց, իսկ, ահա, 2017 թվականին՝ 10 հազար դոլարով ոսկյա, ադամանդե եւ այլ ազնիվ մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր:
Թեեւ Քյարամյանը, անդրադառնալով իր հայտարարագրած ունեցվածքին, ընդգծել է, որ այն չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, բայց,միեւնույնն է, տարօրինակ է, թե ինչպես է նրան հաջողվել կուտակել այդքան դրամական միջոցու ունեցվածք՝ միաժամանակ զբաղեցնելով պետական պաշտոններ:
Հուսանք՝ պատկան մարմիններըօրերից մի օր կպարզեն, թե ինչպես է երիտասարդ Քյարամյանը հարստացել:
Սյունէ Համբարձումյան