ԲՀԿ նիստն ավարտվեց. ինչ որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ: ԲՀԿ-ականներով հավաքվելու են՝ քննարկելու այն հարցը, թե ինչ դիրքորոշում բռնեն՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված:

Հայտնել էինք նաև, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենքիրենց սկզբունքներից կհեռանան:

Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրութը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանը իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու համար:

Եվ ահա, ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ վերջնական որոշում է կայացվել: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու ո՛չ «Այո»-ի քարոզարշավին, ո՛չ «Ոչ»-ի: Ընդդիմադիր խմբակցությունը ձեռնպահ դիրք կբռնի:




Լրահոս