
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն:
Այցի շրջանակում փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Թանգարան այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր է հանձնել «Հայ-մարտիկները Բելառուսի համար մղվող մարտերում 1941-1944թթ.» գրքի համահեղինակներին: