Լուսանկարը՝ համացանցից
Միանշանակ դժվար է պատկերացնել՝ Շավոն պարտատերն է, թե պարտապանը, սակայն ակնհայտ է, որ գումարը գտել է իր երկար սպասված տիրոջը: Իսկ նշումներ անելու համար բավական է միայն գրիչը:
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել:
Արտաշես Պետրոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշման համաձայն՝ դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել, եթե ապրանքներն առաքվել (ծառայությունները մատուցվել) են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, ապրանքների մատակարարմանը (ծառայությունների մատուցմանը) վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, հարկային հաշվով մատակարարվող ապրանքի (մատուցվող ծառայության) ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որեւէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ. սա կարող է այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետեւանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք):
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել մաքսային մարմիններին ներկայացված հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին:
ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը:
Ռիմա Կարապետյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք հետեւյալը՝
– տեղեկանքը տրվում է վերը նշված փաստաթղթերը Արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել Արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց մինչեւ մեկ օր:
– Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
– Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
– Հյուպատոսական հիմնարկը, նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամ: