«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով բավականին սերտ շփումներ ունի ամերիկյան իշխանությունների հետ, վերջերս մի առիթով հանդիպել է ԱՄՆ սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հետ, ում հետ 2019-ի հուլիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա լայնորեն այդ հանդիպումը լուսաբանվել էր։
Մեր հայրենակիցը, պարզ հետաքրքրությունից դրդված, հարցրել է Մըքքոնելին, թե ինչ կարծիքի է մեր պառլամենտի ղեկավարի մասին, ինչպիսին էր իրենց հանդիպումը։ Նա պատասխանել է․ «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու՝ այլ նպատակ ու իմաստ չկար մեր հանդիպման մեջ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։