Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությանը հանձնարարվել է ուժեր կենտրոնացնել առևտրի կենտրոններում. գողությունների աճի հետքերով 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առեւտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ, եւ պետք է հրավիրվեր խորհրդակցություն:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաեւ Հարություն Բաբայանը եւ «Դալմա Գարդեն Մոլ», «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երեւանում գործող առեւտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, ինչպես նաեւ առեւտրի կենտրոններից կատարված հափշտակությունների եւ փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն: Եվ ուսումնասիրությունների համաձայն՝ պարզվել է, որ երկու առեւտրի կենտրոններում հափշտակություն կատարած եւ պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:

Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առեւտրի կենտրոններում այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպատակով պետք է իրենց առաջարկներ ներկայացնեն:

Ոստիկանությանը հանձնարարվել է ուժեր կենտրոնացնել. գողությունների աճի հետքերով  առևտրի կենտրոննում




Լրահոս