Դեռեւս փետրվարի 13-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ հարյուրից ավելի իրավաբաններ եւ իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էին հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է թե՛ բովանդակային եւ թե՛ ընթացակարգային առումներով:
«Ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, եւ այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։ Վերջինօրերի իրադարձությունները ցույցտվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը «ՈՉ» քարոզչական կողմ ձեւավորելու ցանկություն չեն հայտնել»,- նշել էր իրավապաշտպանը եւ տեղեկացրել, որիրենք ստանձնում են «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ՝ պարզելու համար, թե ովքեր են միացել իր նախաձեռնությանը, եւ ինչ քայլեր են պատրաստվում առաջիկայում իրականացնել:
-Պարո՛ն Մելիքյան, արդեն հայտարարել եք, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի օրը Դուք լինելու եք «Ոչ» կարծիքների հանրային պաշտպանը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այս ուղղությամբ, ովքե՞ր են Ձեր թիմակիցները, ի՞նչ փուլում են Ձեր աշխատանքներն այս ուղղությամբ:
-Մենք կոնսուլտացիաների մեջ ենք, շատ հետաքրքիր քննարկումներ ենքունենում իրավաբանական համայնքի շրջանակներում, տարբեր կարծիքներ են հնչում: Մենք արդեն ունենք մարդիկ, ովքեր միանշանակ համախոհ են այս գաղափարին, որ երեկ ներկայացվեց մեր կողմից: Գործընթաց է, որ գնում է,ու դեռ մի քանի օր ժամանակ կա, որըպետք է ֆորմալ առումով սպասել, որովհետեւ օրենքի կարգավորումից ելնելով՝ մինչեւ երկուշաբթի օրը ներառյալ նախապատվությունունեցող պատգամավորները կարող են դիմել եւ իրենք ստանձնել «ՈՉ»-ի քարոզչական կողմը: Խոսքը վերաբերում է տվյալ նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորներին, որոնքմենք գիտենք, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում: Բայց օրենքի պահանջն է, եւ մի քանի օր կա, որըմենք կօգտագործենք այս կոնսուլտացիաների համար:
-Իսկ արդեն շա՞տ թիմակիցներ ունեք, ովքեր համախմբվել են «Ոչ» կարծիքների շուրջ. ովքեր են իրենք՝ կտեղեկացնե՞ք:
-Ես ուզում եմ հատուկ նշել, որ սա հավաք չէ իմ շուրջ, այլ սա գաղափարի շուրջ հավաք է, եւ ես որեւէ կասկած չունեմ, որօրենքով սահմանված իրավաբաններ կգտնվեն, որ այս գաղափարին կմիանան: Բայց կարեւոր է նաեւ հակառակ մոտեցումը. կա մոտեցում նաեւ, որ, առհասարակ, ցանկալի չէ այս գործընթացը իրականացնել հենց իրավաբանների մեջ, ի դեպ, հենց այն մարդկանց մեջ,ովքերոր ստորագրել են այդ 132 իրավաբանների ու իրավապաշտպանների անունից հանրապետության նախագահին ուղղված խնդրագիրը: Այդ թվում կան մարդիկ, ովքեր հրապարակավ այն կարծիքին են, որ այս գրծընթացը ճիշտ չէ. դա էլ մոտեցում է, այսինքն՝ խորհրդակցություններ են ընթանում:
-Քարոզարշավի մեկնարկի ժամանակ Դուք քարոզելու եք, որ քաղաքացիները «ՈՉ» քվեարկե՞ն, թե՞ ընդհանրապես բոյկոտեն հանրաքվեն ու չմասնակցեն: Ինչպե՞ս է լինելու Ձեր քարոզարշավը:
-Երբ կգա ժամանակը քարոզարշավի, այդ ժամանակ կլսեքմերուղերձները: Մեր մոտեցումը բացատրվում է մեր հայտարարությամբ, մենք առաջին հերթին հարթակ տրամադրող ենքլինելու: Մենք հարթակ ենք տրամադրում այն ուժերին, որոնքոր հավասար հնարավորությունների իրավունքներ ունենմեր երկրում: Սա իրավական խնդիր է առաջին հերթին, եւ երկրորդը՝ մենք տրամադրելու ենք վերահսկողական հնարավորություններ բոլոր այն ուժերին, որոնքոր վերահսկողական ռեսուրսներ ունեն, որովհետեւ եթե չձեւավորվի «ՈՉ» քարոզչական,կողմ կամ «ՈՉ» քարոզչական կողմը ստանձնի մի ուժ, որըորեւէ առնչություն չունի այս գործընթացի հետ, օրինակ՝ երբեւէ հրապարակավ չի հայտարարել, որ այս գործընթացը հակասահմանադրական է կամ սխալ է, ապա մենք կունենաք ուղղակի այն աստիճան խճողում, այնպիսի վիճակ, որը ավելի մեծ հարված կլինի մեր պետականության համար: Թեեւ ռիսկերը մեծ են, մենքպատրաստ ենք այս հարվածները կրել այն պարզ պատճառով, որմենք քաղաքական գործիչներըչենք: Ես ուզում եմ ընդգծել, որ սա քաղաքական հայտ չէ, ես քաղաքական գործիչչեմ, չեմ եղել որեւէ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ ու վաղն էլ չեմ պատրաստվում քաղաքական գործունեությամբ զբաղվել:
-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,մեր գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է, որ չնայած այն հանգամանքին, որինքը նշանակել է հանրաքվեի օր, բայց նպատակ ունի քննարկումներ սկսել հասարակական, քաղաքական ուժերի, մասնագիտական համայնքի հետ: Դուք պատրաստվո՞ւմ եք քննարկումներ ունենալ նախագահի հետ՝ Ձեր դիրքորոշումների հետ կապված:
-Ես չգիտեմ հանրապետության նախագահի ծրագրերը, բայց անմիջապես երբ լուրը տարածվեց, որ հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան որոշումը՝ հանրաքվե նշանակելու մասին, ես հանդես եմ եկել հրապարակավ, հայտարարել եմ, որ այլեւս որեւէ հույս՝ հակասահմանադրական իրավիճակումուղղելու առումով, չկա: Այս տեսանկյունից որեւէ բան չի փոխվել, ես այս հարցը որեւէ հնարավորություն չեմ տեսնում քննարկելու: Եթե հանրապետության նախագահը տեսնում է, որ հնարավորություն կա այս հարցը ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի առջեւ, դա կարող է անել առանց որեւէ խորհրդակցության:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ