ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման ենթարկվածների մեքենայում ատրճանականեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արմավիր քաղաքի Աբովյան և Չարենցի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի, որոնք Արմավիրի բնակիչներ են։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարներով ատրճանակներ, որոնցից մեկը՝ «Մակարով»։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս