
ՈՒԵՖԱ-ն անգլիական «Մանչեստեր Սիթիին» զրկել է Չեմպիոնների Լիգայի հաջորդ երկու մրցաշրջաններին մասնակցելու հնարավորությունից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Եվրոպական ֆուտբոլային գերագույն մարմինը մանչեստրյան ակումբին տուգանել է նաեւ 30մլն եվրոյով:
Ակումբը արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ նշել, որ որոշումը բողոքարկվելու է: Ակումբը կդիմի CAS (մարզական արբիտրաբաժնային դատարան):
Հիշեցնենք, որ «Սիթին» 2019/20 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ:
Էդմոն Մարտիրոսյան