ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կարգ. ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 31-ը պետք է ներկայացնեն իրենց գույքի եւ ունեցվածքի մասին տվյալները: Եվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվել եւ կառավարության կողմից հաստատվել է հայտարարագրման նոր կարգը: Ըստ այդմ, հաստատվել է պաշտոնյայի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրի օրինակելի ձեւը:

Հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք եւ նրանց ընտանիքի անդամները:




Լրահոս