![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/42712_arush_arushanyan_M.jpg)
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ցավակցական ուղերձ է հղել ՊԲ պայմանագրային զինծառայող Հայկ Ներսեսի Ասրյանի ընտանիքին, հարազատներին.
«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղակացա, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված գորիսեցի Հայկ Ներսեսի Ասրյանը:
Ամեն մի զինվորի կորուստն ազգային վիշտ է: Մեր երիտասարդ համաքաղաքացու մահը բոլորիս է ստիպում ապրել սրտացավության ու ափսոսանքի րոպեներ: Ցավակցում եմ նաև Հայկ Ասրյանի ընկերներին, համայնքին ու հայ ժողովրդին:
Հայ զինվորը մեր հայրենիքի ապագան է, հայ ընտանիքի սրբությունը։ Խոնարհումս»