ՎԻԴԵՈ. Վիրավորները պայքարում են կյանքի համար. նոր մանրամասներ խոշոր ավտովթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ բախվել են Mercedes G 55 մակնիշի և Nissan March մակնիշի  ավտոմեքենաները: Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել էր, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային:

Նշենք, որ ավտովթարի հետևանքով վիրավորվել են 5 մարդ: Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ArmLur.am-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի պետ Արմեն Մուրադյանը հայտնեց, որ վիրավորներից Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Մկրտչյանը, 29-ամյա Դավիթ Վարդանյանը, 28-ամյա Գայանե Սարգսյանը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

«Երեքն էլ գտնվում են արհեստական շնչառության տակ, երեքն էլ վիրահատվել են և պայքարում են կյանքի համար: Գայանե Սարգսյանի մոտ գանգուղեղային վնասավածք է եղել, բաց կոտրվածք, հեռացվել են ոսկորները, Արմեն Մկրտչյանի ոտքն են վիրահատել, բայց նա նաև ունի գանգուղեղային վնասվածք, իսկ Դավիթ Վարդանյանի մոտ ներքին արյունահոսում է եղել, հեռացրել են փայծաղն ու կարել են լյարդը»,-մանրամասնեց Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ երեք վիրավորներն էլ այս պահին պայքարում են կյանքի համար:

Լիդա Եղիազարյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ shamshyan.com-ի:




Լրահոս