Զկրտոցը կարող է վկայել առողջական խնդիրների մասին: Flytothesky.ru-ի հաղորդմամբ՝ սովորաբար զկրտոցը տևում է մի քանի րոպե և ինքնուրույն անհետանում: Սակայն, եթե այս երևույթը չափազանց հաճախ է նկատվում և երկար է շարունակվում, այն կարող է վկայել առողջական խնդիրների մասին:
Թթվային ռեֆլուքս: Այս վիճակը բնորոշվում է այրոցով, սրտխառնոցով: Դիմեք մասնագետի՝ պարզելու համար՝ արդյոք խնդիրը թթվային ռեֆլուքսն է:
Սթրես: Զկրտոցը կարող է նախազգուշացնել այն մասին, որ հարկավոր է հանգստանալ, ազատվել սթրեսից: Եթե անհանգստության պահին սկսում եք զկրտալ, մտածեք՝ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել՝ ներքին հավասարակշռությունը վերականգնելու համար:
Պնևմոնիա: Պնևմոնիայի դասական ախտանշաններն են ցավը կրծքավանդակում, դողը, տենդը, շնչահեղձությունը: Զկրտոցը կարող է վկայել թոքերում բորբոքային պրոցեսի առկայության մասին:
Կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ: Տեսողական նյարդի վնասման մասին կարող են վկայել զկրտոցի նոպաները: Այս բորբոքային հիվանդությունը կարող է ուղեկցվել փսխումով, տեսողության խանգարմամբ, սրտխառնոցով, այն վնասում է գլխուղեղը, տեսողական նյարդերը, ողնաշարը:
Կաթված: Զկրտոցը կարող է վկայել նաև կաթվածի մասին, հատկապես, եթե ուղեկցվում է կրծքավանդակի հատվածում ցավով, սրտխառնոցով, թուլությամբ: Ընդ որում, այն առավել հաճախ նկատվում է կանանց շրջանում:
Երիկամների աշխատանքի վատացում: Եթե երիկամների քրոնիկ հիվանդություն ունեք, որն ուղեկցվում է հաճախակի զկրտոցով, դա կարող է վկայել վիճակի վատացման մասին: Զկրտոցը, որն ուղեկցվում է ոսկորների ցավով, բերանից տհաճ հոտի առկայությամբ, մկանային ջզաձգումներով, գլխացավերով, հոգնածությամբ, ախորժակի կորստով, կարող է զգուշացնել երիկամների աշխատանքի վատացման մասին: