«Մանչեստեր Սիթին» կարող է «աստղազրկվել». Չ/Լ-ին չմասնակցելը «Սիթիի» վրա լուրջ հետեւանքներ կթողնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ անգլիական «Մանչեստեր Սիթին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի հաջորդ 2 մրցաշրջաններին:
Ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ Անգլիայի գործող չեմպիոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ուղարկվել Անգլիայի ուժեղագույն 4-րդ լիգա ` Անգլիայի 2-րդ լիգա:

Այս ամենը եվրոպական գրանդի վրա լուրջ հետեւանքներ կարող են թողնել: Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի աստղերը «ձեռք-ձոռքի» բռնած կլքեն ակումբը: Մանաավորապես նշվում է, որ Սերխիո Ագուերոն կվերադառնա հայրենիք, Ռահեմ Ստերլինգը կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»: Թիմի մյուս աստղերի նկատմամբ էլ կա մեծ հետաքրքրություն եւ անգլիական ակումբների եւ մյուս գրանդների շրջանակներում:
Կան խոսակցություններ, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան էլ հնարավոր է գլխավորի Թուրինի «Յուվենտուսը»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս