
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցները Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի տարածքում ՌԴ քաղաքացու դի են հայտնաբերել, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ կինը ձնահյուսի տակ է ընկել:
Վրացական կողմի փոխանցմամբ՝ կնոջ ինքնությունը պարզվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զբոսաշրջիկների խումբը Գուդաուրիում ձնահյուսի տակ է ընկել: Զբոսաշրջիկները դահուկ են վարել արգելված տարածքում, ինչի հետևանքով ձնահյուսի տակ է հայտնվել չորս մարդ: Նրանցից երեքին հաջողվել է փրկել:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, կնոջ դին հայտնաբերվել է այսօր առավոտյան: