Փետրվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության
պատճառով Սարավանի լեռնանացքը փակ է։
Ջերմուկի ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Արթիկի, Աշոցքի և Կոտայքի (Չայնիի և Չարենցավանի հատվածներում) գետնաբուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
———-
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։