Այսօր մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ «Այո»-ի քարոզչական կողմն ու շտաբը ձևավորվել են՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր:

Հավելենք, որ սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը, սակայն խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից հետո, եւ փետրվարի 7-ին` Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:




Լրահոս