ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուռն շրջան Արցախում. ովքեր են նախագահի թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին ավարտվել է մարտի 31-ին անցկացնելիք Արցախի համապետական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Եվ  ԿԸՀ հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Նրանք են՝ Իսրայելյան Ռուսլան, Բալասանյան Վիտալի, Մայիլյան Մասիս, Ամիրյան Սերգեյ, Բաբայան Դավիթ, Իշխանյան Դավիթ, Ղուլյան Աշոտ, Բալայան Քրիստինե, Խանումյան Հայկ, Հարությունյան Արայիկ,  Լալայան Բելա, Պողոսյան Մելսիկ, Դադայան Աշոտ, Բադասյան Վահան:

Իսկ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել Արցախի 2 կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ:

Ընտրություններից հետո Արցախում ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է 2017-ի փետրվարին։ Ինչպես հայտնի է՝ Արցախում 2017-ի փետրվարին հանրաքվեով փոխվեց Սահմանադրությունը, կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի։ Վերացվեց վարչապետի ինստիտուտը, նախագահը դարձավ նաև կառավարության ղեկավար։

Արցախում գործող խորհրդարանի ժամկետն ավարտվում է 2020-ի ապրիլին։ Ըստ Սահմանադրության՝ մինչև գործող խորհրդարանի ժամկետի ավարտը նախագահը պետք է ընտրվեր խորհրդարանի կողմից։ Խորհրդարանը նախագահ ընտրեց երկրորդ և վերջին ժամկետն ավարտող Բակո Սահակյանին։

Հավելենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ գործչի կամ կուսակցության բացահայտ հրապարակային աջակցություն չի հայտնել։ Փաշինյանը բազմիցս ասել է, որ իրենք  կարևորում են Արցախում առաջիկա ընտրությունների ազատ և թափանցիկ կազմակերպումը։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս