Բերդավան գյուղն ավելի պաշտպանված կլինի. գյուղի դպրոցը, մանկապարտեզն ու բուժկետն ունեն պաշտպանական պատեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետև Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն ավելի պաշտպանված կլինի. գյուղի դպրոցը, մանկապարտեզը և բուժկետն ունեն պաշտպանական պատեր։

Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը հայտնում է, որ Բերդավան գյուղում տրվել է պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագրի մեկնարկը։

Ծրագիրն իրականացվում է «Պահապան» հիմնադրամի նախաձեռնությամբ և բարերար Գրիգոր Ավագյանի ընտանիքի աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են «Պահապան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Ինգա Հարությունյանը, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Սարգիս Ալեքսանյանը և Սոֆյա Հովսեփյանը, որը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Տավուշի սահմանապահ գյուղերի խնդիրները:

Քննարկվել են նաև գյուղի բուժկետի և դպրոցի ապաստարանների արդիականացման և վերազինման հնարավորությունները։




Լրահոս