Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են: Նրանց վարչապետն անձամբ է կանչել: Մեր տեղեկություններով՝ հանդիպման պատճառը վերջին օրերին բանակում տեղի ունեցող դեպքերն են:
Հիշեցնենք, որ միայն 2020 թվականի ընթացքում Զինված ուժերում ունեցանք 11 զոհ, 8 վիրավոր:
Իսկ թե այս հանդիպումից հետո նրանցից ով հրաժեշտ կտա պաշտոնին, պարզ կդառնա առաջիկայում: