ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆուտբոլիստը տոնում էր գոլը, բայց գնդակը կանգնել էր դարպասային գծի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Իռլանդիայի Չեմպիոնշիփում 1-ի առաջատար «Պորտդաունը» 28-րդ տուրի շրջանակներում 7:1 հաշվով պարտության է մատնել 9-րդ հորիզոնականում գտնվող «Քուինս Ունիվերսիթիին»:

Գոլերից մեkի դրվագում տանտերերի հարձակվող Ադամ Սալին դուրս էր եկել մեն-մենակ դարպասապահի դեմ: Ֆուտբոլիստը դիպուկ հարվածեց եւ մտածեց, որ գնդակն արդեն ցանցում է ու սկսեց տոնել գոլը, սակայն գնդակը, հասնելով դարպասային գծի մոտ, կանգնեց` մնալով ցեխի մեջ: Արդյունքում Սալիի խաղընկերը դարձավ գոլի հեղինակ:

Հավելենք, որ Ադամը այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս