ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ից փորձել են համոզել ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավարտվել է հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձեւավորելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու ժամկետը: Եվ, ահա, ԿԸՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այդպիսի դիմում չի ներկայացվել:

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն հայտարարել են չեզոքություն պահպանելու եւ քարոզարշավին ոչ մի կերպ չմասնակցելու մասին: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բանագնացներ են ուղարկվել՝ համոզելու, որպեսզի «ՈՉ»-ի շտաբ ձեւավորեն:

ՔՊ-ականներն անգամ խոստացել են, որ դաժան չեն քննադատի, միայն թե այսպես կկարողանան լեգիտիմության հարց լուծել: Սակայն մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր ուժերը չեն ցանկացել ընդառաջել, դառնալ թիրախ ու վարկաբեկվել, որի պատճառով էլ մերժել են առաջարկները:

Եվ հիմա իշխանական ուժը մնացել է 50 հոգուց բաղկացած քաղաքացիական խմբի հույսին: «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրանցվելու նպատակով: Դիմում կարող է ներկայացվել այսօրվանից, եւ չի բացառվում, որ, բացի իրավապաշտպաններից եւ իրավաբաններից բաղկացած խմբից, «Ոչ»-ի այլ կողմ եւս գործի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս