Սահմանադրական դատարանում այսօր ընթանում է հերթական նիստը: Այն նախագահում է Հրայր Թովմասյանը: Մենք տեղեկացանք, որ օրակարգում առկա է երկու հարց, որոնք երկուսն էլ վերաբերում են Ոստիկանության ծառայողին:
Դրանցից մեկով Սահմանադրական դատարանը պետք է որոշի Ոստիկանության կարգապահական կանոնագրքի մի կետի սահմանադրականության հարցը։ Այն քննվեց բանավոր ընթացակարգով: Իսկ երկրորդ մասով Վարչական դատարանն է դիմել ՍԴ՝ որոշելու «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի դրույթի սահմանադրականությունը, որով արգելվում է Ոստիկանության ծառայողին լինել կրոնական կազմակերպության անդամ։
Եվ ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանn այդ դրույթը ճանաչեց հակասահմանադրական։ Նիստին ներկա են ՍԴ բոլոր անդամները, բացառությամբ՝ Վահե Գրիգորյանի։